Jump to content

Թոմաս դե Վաալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թոմաս դե Վաալ
անգլ.՝ Thomas de Waal
Դիմանկար
Ծնվել է1966
ԾննդավայրՆոթինգհեմ, Մեծ Բրիտանիա
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԱզգությունՄեծ Բրիտանիա
ԿրթությունԲալիոլ քոլեջ, Մեծ Բրիտանիա
ԵրկերՍև այգի․ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության և պատերազմի միջով
Մասնագիտությունլրագրող, հետազոտող և գրող
ԱշխատավայրԿարնեգի հիմնադրամ
Ծնողներհայր՝ Victor de Waal?, մայր՝ Esther de Waal?
 Thomas de Waal Վիքիպահեստում

Թոմաս Պատրիկ Լաունդիս դե Վաալ (դեկտեմբերի 7, 1966(1966-12-07), Նոթինգհեմ, Նոթթինգեմշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանական լրագրող և գրող, հայտնի է Հարավային Կովկասյան հակամարտությունների ու քաղաքականության թեմայով իր վերլուծություններով։

Կյանքն ու կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոմաս դե Վաալը ծնվել է Նոթինգհեմում, Անգլիա։ Նրա մայրը՝ Էսթեր Ալինը (ծնունդով՝ Լաունդիս-Մոյր) կրոնի մասին գրող է, իսկ հայրը Անգլիական քահանա Վիկտոր դե Վաալն է։ Նրա եղբայրներն են՝ Աֆրիկայի մասնագետ Ալեքս դե Վաալը, փաստաբան Ջոն դե Վաալը, և կավագործ ու գրող Էդմունդ դե Վաալը։

Սև այգին[խմբագրել | խմբագրել կոդը]

Չափազանց լայն հնչեղություն է ստացել Թոմաս դե Վաալի հեղինակած «Սև այգի» գիրքը, որը նվիրված է Արցախյան պատերազմին։ Արևմուտքում այն դիտվել է որպես պատերազմի մասին ամենաչեզոք աշխատությունը, որի օգնությամբ հնարավոր է ծանոթանալ հակամարտությանը։ Ադրբեջանում Թոմաս դե Վաալին հիմնականում մեղադրել են հայկական դիրքորոշում ունենալու մեջ։ Հայաստանում գիրքը ստացել է քննադատություն մի շարք հայտարարություններ անելու մեջ, որոնք հիմնված չեն որևէ հավաստի աղբյուրների վրա։ Մասնավորապես քննադատության է ենթարկվել Ղափանից ադրբեջանցի փախտականների մասին ադրբեջանական բամբասանքները գրքում ներառելու փաստը, ինչպես նաև բազմաթիվ թարգմանության հետ կապված խնդիրներ[1]։

Ermenihaber.am կայքին տված հարցազրույցում դե Վաալը ասել է.

Իմ հեղինակած գիրքը երկու երկրներում էլ շատ տարբեր արձագանքներ է ստանում։ Հայերը գրի ժողովուրդ են, դե գիտեք, նրանք դարեր ի վեր գրել են։ Եվ երբ գիրքս լույս տեսավ, ես հայերից մոտավորապես այսպիսի արձագանքներ էի ստանում «Դուք Ձեր գրքի 269-րդ էջում այս արտահայտությունն եք օգտագործել։ Ինչու՞»: Իսկ ադրբեջանցիների արձագանքը բոլորովին այլ բնույթի է, այսպես օրինակ. «Շնորհակալություն մեր մասին գիրք գրելու համար։ Ճիշտ է, մենք դեռ չենք կարդացել այն, բայց համոզված ենք, որ լավն է[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Great Catastrophe: Armenians and Turks in the Shadow of Genocide. Oxford University Press. 2015. ISBN 0199350698.
  • The Caucasus: An Introduction. Oxford University Press. 2010. ISBN 0195399765.
  • Chechnya: Calamity in the Caucasus. NYU Press. 1999. ISBN 0814731325.
  • Սև այգի․ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության և պատերազմի միջով. «Զանգակ» հրատարակչություն. 2014. ISBN 978-9939-68-289-1.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]